Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ալելույա, ալելույա, ալելույա

Ալելույա, ալելույա, ալելույա
13.06.2023 | 10:32

Հոգու մեծ բերկրանքով ու խինդով ավետում եմ, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում հանկարծակի ու անժամանակ «անհայտացած» իմ ձեռագիր ցուցմունքները հրաշքով հայտնաբերվել են և, ըստ, պաշտոնական նամակի, որը ստացել եմ երեկ, բոլոր ցուցմունքները կկցվեն հարուցված քրեական գործին և դատական վարույթ մտնելու դեպքում ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, համաձայն իմ կողմից տրված ցուցմունքների, կմեղադրվի հետևյալ քրեորեն պատժելի արարքներ թույլ համար․

ա) նախաքննությանը միտումնավոր կեղծ տվյալների տրամադրում, որը նախադեպային երևույթ է Հ․ Մարությանի պարագայում:

բ) Առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման փաստի կոծկում և հանցակցություն,

գ) ՀՑԹԻ-ի և «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամի միջև կնքված երկկողմ պայմանագրի բնօրինակի ոչնչացման փաստի կոծկում և հանցակցություն:

դ) Վերջին հինգ տարիների ընթացքում կոռուպցիոն ճանապարհով ՀՑԹԻ տնօրեն ընտրվելու արդյունքում անպատասխանատու ու վտանգավոր գործելաոճով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությունն ու վարկանիշը վարկաբեկելու ու արատավորելու համար։

Իմ ցուցմունքների «հայտնաբերման» առիթով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին տրվում է մեկշաբաթյա համաներում՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Որոշման գինը շատ պարզ է․ հանցակցության մեջ մեղադրանք կամ խուսափում նման մեղադրանքից՝ խորհուրդը լքելու դեպքում։

Սա այն դեպքն է, երբ հանրային վերահսկում պետք է սահմանել քրեական այս գործը դատարան հասցնելու և այս գործի հետ առնչվող բոլոր մանրամասնությունները հանրայնացնելու համար։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 6836

Մեկնաբանություններ